Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

1950 թ.-ին Թուրքիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը

Սեպտեմբեր 23, 2009թ. 19:59

cexaspanutyan nkar-2«Ջի-փարթներս» ընկերության իրավաբան Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ   1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան միակ իրավական միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է Թուրքիայի կողմից` 1950 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993 թ.: Ս.Գրիգորյանի տեղեկացմամբ, կոնվենցիայի հեղինակ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը նշել է, որ ցեղասպանություն հասկացությունը մշակվել է` հիմք ընդունելով  Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հիմնական դեպքերը: «Փաստորեն, Թուրքիան, վավերացնելով այդ կոնվենցիան, ուղղակիորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը»,-ասում է Սարգիս Գրիգորյանը: Մեջբերելով օտարերկրյա պետությունների դատական գործընթացից որոշ դրվագներ` նշեց, որ 2007 թվականի մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանի կողմից հրապարակվել է վճիռ, համաձայն որի` Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը մեղավոր է ճանաչվել ռասսայական խտրականություն սերմանելու և  իր հրապարակային հայտարարությունների ժամանակ  Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Լոզանի դատարանը,  ուղղակիորեն հղում կատարելով ՄԱԿ-ի կոնվենցիային և հաշվետվությանը, որը կոնվենցիայի բաղկացուցիչ մասն է կազմում, նրան դատապարտել է  90 օրվա պայմանական ազատազրկման և 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանք նշանակել: Հիշեցնենք, որ Փերինչեքը հրապարակավ հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանությունը «միջազգային սուտ» է, իսկ նույն թվականի հուլիսի 22-ին ասել է, որ «Հայկական հարց երբևէ գոյություն չի ունեցել» և որ «այն (ցեղասպանությունը) երբևէ տեղի չի ունեցել»:

Այսպիսով, արդեն իրողություն է այն փաստը, որ եվրոպական պետությունների  դատարաններն ընդունում են  ՄԱԿ-ի կողմից ընդունված և այլ պետությունների կողմից վավերացված   վճիռներ, որոնց մասին զարմնանալիորեն լռում են թուրք իրավաբաններն ու պատմաբանները:

Արմինե Գրիգորյան


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`