Գլխավոր » Լրահոս

Ո~նց թե դու հայերին ձայն տաս…

Օգոստոս 15, 2009թ. 15:01

Ադրբեջանում հայատյացությունն անցել է բոլոր սահմանները, այդ երկրում` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մակարդակով սկսել են հալածել անգամ «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ Հայաստանի օգտին SMS հաղորդագրություն ուղարկած ադրբեջանցիներին: Մի քանի միլիոնանոց այդ պետության մեջ ընդամենը 43 հոգի կարողացան դրսևորել այնքան քաղաքացիական արիություն, որ անտեսելով այդ երկրում վարավող հակահայկական քաղաքականությունն իրենց ձայնը տվեցին հայակական դուետին` Անուշ և Ինգա Արշակյաններին: Լրատվամիջոցներն արդեն տեղեկատվություն են տարածել, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայություններն ունեն բոլոր 43-ի հասցեներն ու անունները, և սկսել են նրանց հերթով պատասխանատվության կանչել:
Եվրոպան` մշակութային և խաղաղ համագործակցություն ենթադրող իր այս ծրագրի առջև դռները բացեց նույնիսկ Ադրբեջանի նման բռնապետական երկրի համար: Սակայն, եթե փորձենք «Եվրատեսիլի» ընթացքը համեմատել ուղտերի շարքով անապատի դժվարությունները հաղթահարող քարավանի երթի հետ, ապա պետք է նկատենք, որ Ադրբեջանն այդ երթին միացել է իր կաղ էշով: Դե ինչ` կարելի է նաև կաղ էշով անապատը կտրել-անցնել, օրինակ, եթե նրան հերթով իրենց շալակն են առնում ուղտերը, իրենց հացն ու ջուրն էլ նրա հետ կիսում: Թէ չէ, ինչ է, Եվրոպան մինչև օրս չհասկացա՞վ, թե մշակութային այդ ծրագրում քաղաքական ինչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Արցախի խորհրդանշանը միտումնավոր ստվերելուց հետո հիմա էլ` իրենց կամքի ազատ դրսևորման համար սեփական քաղաքացիներին է պատժում:
Իհարկե, այս ամենի պատճառը ադրբեջանցիների` որպես ազգ չկայացած լինելն է: Բայց պարտավոր են մի բան հստակ հասկանալ, որ այլ ազգերի (տվյալ դեպքում հայերի) նկատմամբ դրսևորվող նման անհանդուրժողականությամբ հենց իրենց են վնասում, քանզի ատելությունը չի կարող դառնալ ազգի կայացման գործոնը: Ու եթե որոշել են այդպես էլ չկայացած ազգ մնալ, ուրեմն, թող շարունակեն նույն գործելաոճը:
Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`