Գլխավոր » Լրահոս

Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի իրավո՞ւնքն է, թե՞ պարտավորությունը

Սեպտեմբեր 24, 2009թ. 16:42

Մեջբերելով ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որը Թուրքիայի կողմից վավերացվել է դեռևս 1950 թվականին, «Ջի-փարթներս» ընկերության ավագ խորհրդատու Արփինե Մելիքբեկյանը նկատեց. «Իրավական տրամաբանությունը ենթադրում է, որ Թուրքիան պարտավորություն է ստանձնել, ինչը մինչ օրս չի կատարել: Այսինքն, խոսքը գնում է պարտավորության կատարման մասին և  մեր երկիրը կարող է դիմել Միջազգային դատարան, պահանջելով, որ վերջինս Թուրքիային պարտավորեցնի ի կատար ածել 1950 թ-ին իր կողմից ստանձնած և մինչ օրս չիրագործած  պարտավորությունը»: Այնպես, որ միջազգային ճնշումներին կարող է ավելանալ ևս մեկը, որը այս դեպքում ոչ թե ցանկությունների, այլ պարտավորությունների ցանկից է:

Արմինե Գրիգորյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`