Գլխավոր » Լրահոս

Նյու Յորքում Դավութօղլուի հանդիպումների ծրագիրը բավական ծանրաբեռնված է

Սեպտեմբեր 24, 2009թ. 19:02

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «2009թ. բալկանյան առաջնորդների ժողովում» ելույթ ունենալով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջինս, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ,  վերահաստատել է Անկարայի որդեգրած արտաքին քաղաքականությունը, ըստ որի, հարևանների հետ վերջինս պետք է չունենա որևէ խնդիր և առավելագույնս համագործակցի նրանց հետ: Դավութօղլուն  ընդգծել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում անհրաժեշտ է բարելավման այնպիսի մի գործընթաց, որի մեջ ներառվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:

Կայացել է նաև   Դավութօղլու-Մամեդյարով հանդիպումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` քննարկվել է ղարաբաղյան հիմնահարցը:

Հաջորդ   հանդիպումը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Է. Նալբանդյանի հետ է:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`