Գլխավոր » Լրահոս

Կօգնի՞ արդյոք երեքժամյա կալանքը

Սեպտեմբեր 25, 2009թ. 13:37

anzum2Այսօր Երևանում սխալ հատվածից փողոցը հատող հետիոտները կարելի է ասել այնքան էլ մեծ զարմանք չեն հարուցում: Սակայն հոկտեմբերի 1-ից բոլոր հետիոտները ստիպված կլինեն փողոցն անցնել կամ օգտվելով գետնանցումներից կամ հետիոտնի համար նախատեսված անցման կետերից: Իսկ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության` մուծելով 3.000 դրամ տուգանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները սովորություն չունեն անձը հաստատող փաստաթուղթ պահել իրենց մոտ` որոշման համաձայն կենթարկվեն երեքժամյա կալանքի, որն ըստ օրինապահների դաս կլինի օրինախախտների համար:
Առայժմ եղանակը բավական բարենպաստ է և անցումներից օգտվելիս խնդիրներ գրեթե չեն առաջանում: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երևանյան գետնանցումները բավական վատ վիճակում են: Որոշ գետնանցումներ վերածվել են առևտրի կրպակներով հարուստ և անցորդի համար գրեթե անանցանելի դարձած հատվածի, մյուսները զանազան արագ սնման և սանիտարական տարրական պայամաններ չպահպանող, երբեմն էլ գարշահոտ վայրերի, մեկ ուրիշ տեղում էլ «ճ կալսսի» երաժշտություն է` ի դեմս ռաբիզի, իսկ որոշներն էլ անանցանելի են դառնում անձրևներից հետո:
Անձրևոտ եղանակին «Վերնիսաժի» հարևանությամբ գտնվող գետնանցումները միանգամից դառնում են անանցանելի: Խնդիրն այն է, որ սխալ կառուցվածքի հետևանքով անձրևաջրերը ոչ թե հատուկ համակարգի միջոցով միանում են կոյուղաջրերին, այլ մինչ գետնահորը հասնելը, որը, դատելով անձրևի հետևանքով առաջացած անանցանելի ջրափոսերից, սխալ տեղում է կառուցված` կուտակվում են անմիջապես աստիճանների ներքևում: Եթե գտնվի մի համարձակ և որոշի փողոցի մյուս կողմը հասնել օրինական և «անվտանգ»ճանապարհով, ապա գետնանցումից դուրս կգա թաց և անձրևաջրոտ ոտքերով: Էլ չեմ խոսում մարդուն կենդանուց տարբերող` բանականության և ցանկությունները զսպելու կարողության մասին, որի բացակայության արդյունքում գետնանցումում տարածվող, հաճախ սրտխառնոցի հասցնող հոտի մասին, որով «փայլում» է Մաշտոցի պողոտայի և Գրիքոր Լուսավորիչ փողոցի հատման կետում գտնվող հսկայական գետնանցումը: Այս դեպքում գերդասելի է. որ այդ գետնանցումը վերածվի կրպակների առատությունից անանցանելի դարծող մի հատվածի, որն անցման համար առավել ապահով և հոտերից զուրկ կլինի:
Իսկ այսօր պարզապես պետք է հավատալ, որ նոր որոշման հետ հետիոտն առավել բարեկարգ և անցման համար հարմար գետնանցումներից օգտվելու հնարավորություն կունենա, այլապես անգամ երեքժամյա կալանքը (դժվար թե հոկտեմբերի 1-ից քաղաքացիներն անձնագրերով դուրս գան փողոց և համաձայնեն 3.000 դրամ տուգանքի հետ) քաղաքացուն չի ստիպի փողոցի մյուս մայթ հասնել զանազան հոտերով և սանիտարական տարրական պայմաններ չունեցող գետնանցումով:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`