Ամերիկացի երեք կոնգրեսականների նամակը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարցերով հանձնախմբի երեք անդամներ` Ռոբերտ Ուեքսլերը, Էդ Ուիթֆիլդը և Քեյ Գրանգերը նամակով դիմել են ներկայացուցիչների պալատի անդամներին, որում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կոնգրեսականները հայտարարել են, թե ընդունում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նպաստող այս արձանագրությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ստորագրումից հետո, իսկ դրա արդյունքում` երկու կառավարությունների որոշմամբ, կբացվի սահմանը և կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Ըստ նրանց, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբեությունների կարգավորման այս պատմական պահը կարևորագույն նշանակություն ունի Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու գործում:
Կոնգրեսականները կոչ են արել երկու երկրների կառավարություններին շարունակել մերձեցման գործընթացը:
ArmAr.am












