Բողոքում են հայկական Սամցխե-Ջավախքում բնակվող աջարները
Վրաստանի տարածքում գտնվող հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Օռլովկա գյուղում բնակեցված աջարները նոր արտոնություններ են պահանջում Վրաստանի իշխանություններից: Աջարների կարծիքով իրենց հատկացվող ամսեկան 1000 լարի գումարը բավական չէ բնակության նոր վայրում հարմարավետ պայմաններ ստեղծելու համար և պահանջում են կրկնապատկել պետության կողմից ստացվող օգնությունը: Բացի այդ, Օռլովկա գյուղում բնակվող աջարները պահանջում են նաև ավելացնել գյուղի արոտավայրերի քանակը` ի հաշիվ կողքի հայկական գյուղերի: Նշենք, որ նախքան աջարները, Օռլովկա գյուղում բնակվում էին ռուս դուխոբորներ, որոնք ռուս-վրացական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով վերաբնակություն են հաստատել Ռուսաստանում: Ներկայումս Սամցխե-Ջավախքում նրանց թողած տները հիմնականում տրվում են աջարներին և վրացիներին: Նման մեթոդով Վրաստանի կառավարությունը փորձում է աջարա-վրացական պատնեշ ստեղծել Սամցխե-Ջավախքի հայության և Հայաստանի Հանրապետության միջև:
armarlur.com
Թեգեր` Սամցխե-Ջավախք, Վրաստան, Օռլովկա












