Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, անվանի երգչուհի Ալլա Պուգաչովային

Սեպտեմբեր 26, 2009թ. 15:41

A.K6Ողջունելով լեգենդար երգչուհուն` Նախագահ Սարգսյանն ասել է. “Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ` սեպտեմբերի 25-ին հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ”:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ալլա Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գեղագիտական, երաժշտական դաստիարակության գործում եւ ասել. “Այդ հանգամանքը նաեւ նկատի առնելով` սեպտեմբերի 24-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ձեզ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին”:

Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի բարձրագուն պետական պարգևը` տաղանդաշատ երգչուհին ընդգծել է. “Շատ հուզված եմ ու երախտապարտ: Իմ հրաժեշտի շրջագայության ընթացքում ես չէի կարող չայցելել այս հրաշալի երկիրը, որն ինձ ոգեշնչման այնքան պահեր է պարգևել, և որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այնքան մեծ թվով զարմանահրաշ ու տաղանդավոր մարդկանց հետ”: Նշելով, որ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է մեկ ճշմարտությամբ` ծառայել իր ժողովրդին ու երկրին, Պուգաչովան ասել է. “այդ դեպքում գործդ իմաստավորվում է եւ հասկանում ես, որ կյանքդ իզուր չես ապրում”:

Անվանի երգչուհին Հանրապետության Նախագահին պատմել է իր հետագա ծրագրերի մասին:

Ալլա Պուգաչովան նաեւ ասել է, որ երկար տարիներ չէր եղել Երևանում եւ նկատել է, որ քաղաքն ավելի ու ավելի է գեղեցկացել:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`