Կարևորվել է «Արևելյան գործընկերության» ծրագրի արդյունավետ իրականացումը
Այսօր կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Քննարկվել են «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հացեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային ուղղություններով նախատեսված 197 գործողությունների իրականացման համար ստեղծվել են 20 աշխատանքային խմբեր, որոնք արդյունավետ աշխատում են:
Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հանձնաժողովը կարևորել է «Արևելյան գործընկերության» ծրագրի արդյունավետ իրականացումը, նոր խորացված պայմանագրային հարաբերությունների հաստատման, ԵՄ-ի ու Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձևավորման հնարավորությունը:
Armar.am
Թեգեր` Հայաստան












