Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Կոմիտասը նույնիսկ երգից ավելի կարևորում էր պարարվեստը

Սեպտեմբեր 28, 2009թ. 12:00

tancy1ArmAr-ն արդեն  անդրադարձել է պետության կողմից ազգային նվագարանների` անվճար ուսուցման կազմակերպման մասին: Նաև տեղեկացանք, որ կարևորելով նաև ազգային պարի նշանակությունը` Մշակույթի նախարարությունն աջակցելու է դպրոցներում պարի` որպես արտադասարանական առարկայի ուսուցմանը, իսկ նախաձեռնությունը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանինն է.

«Կոմիտասը նույնիսկ երգից ավելի պարավեստն էր կարևորում և ասում էր` այն, ինչ հնարավոր չէ երեխային տալ դասի միջոցով, առավել ընկալելի է խաղի և պարի միջոցով: Ազգային պարերի ուսուցումը ռազմավարական խնդիր է: Դպրոցներում պարուսուցման կազմակերպման նպատակով դիմել ենք տարբեր ատյանների: Այժմ Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության հետ համաձայնեցված` դեռևս փորձնական` որպես արտադասարանական առարկա,  աշակերտների համար ազգային պարին ծանոթանալու հնարավորություն կստեղծվի: Սա առաջին փորձն է, որը կիրականացվի յուրաքանչյուր շրջանի ընդամենը մեկ դպրոցում»: Բայց դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ դպրոցների աշակերտները, իսկ ծրագրի հաջողության դեպքում  դպրոցների թիվը կավելանա:

Ա.Կ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`