Թուրքիան շատ է շտապում արձանագրությունների ստորագրման հարցում
«Ֆրանսպրես» գործակալության տարածած տեղեկության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:
Մինչդեռ հայկական կողմը հերքում է արձանագրությունների ստորագրման ժամկետի մասին` Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Սերոբ Բեջանյանը ArmAr.am-ին տեղեկացրեց, որ «Հայկական կողմը կրկին անգամ հաստատում է, որ երկու երկրների արտգործնախարարների կողմից արձանագրությունների ստորագրման կոնկրետ ժամկետը դեռևս հստակեցված չէ, քանի որ ավարտված չէ վեցշաբաթյա քննարկումների փուլը»:
Ա.Գ.
Թեգեր` «Ֆրանսպրես» գործակալություն, Էրդողան, ստորագրման ժամկետները դեռևս հստակեցված չեն












