Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Սամվել Գալստյանը. «Վանաձորի քիմիական գործարանը կբավարարի պարարտանյութի ներքին պահանջարկը»

Սեպտեմբեր 28, 2009թ. 16:31

ՀՀ կառավարությունը գյուղտնտեսություններին օգնելու նպատակով որոշում է ընդունել Վանաձորի քիմիական գործարանում վերականգնել պարարտանյութի արտադրությունը: Ըստ այդմ, նախատեսվում է այս տարվա 4-րդ եռամսյակում արտադրել 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ, իսկ 2010թ.-ին` 25-30 հազար տոննա: Այս մասին մեր թղթակցին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Փոխնախարարի փոխանցմամբ, վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանում տարեկան օգտագործվել է 35-42 հազար տոննա պարարտանյութ: Այս տարի արդեն իսկ Հայաստան է ներկրվել ավելի քան 30 հազար տոննա ազոտական պարարտանյութ: Ս.Գալստյանի խոսքերով,  Վանաձորի քիմիական գործարանում պարարտանյութի արտադրության վերականգնման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում բավարարել ազոտական պարարտանյութի ներքին պահանջարկը:

Նշենք, որ մինչև Խորհրդային միության փլուզումը Հայաստանում, մասնավորապես, Վանաձորի քիմիական գործարանում, արտադրվում էին տարբեր տեսակի քիմիական նյութեր, որոնց միացությունից ստացվում էր ազոտական պարարտանյութ:

Հ.Հ.


Թեգեր`

Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`