Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ. «Սա վկայում է Արցախի քաջազնիվ ու զորեղ հավատի մասին»

Սեպտեմբեր 28, 2009թ. 16:40

Dadivanq-1Հայ առաքելական եկեղեցու` Արցախի թեմի վերահաստատման 20-ամյակին  նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը: Բռնության և հալածանքի տարիներին բազմաթիվ մասունքներ էին ի պահ տրվել թանգարանի: Թեմի վերաբացման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էր  հոգևոր ջարդից փրկված այդ մասունքների մի մասը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացված ցուցահանդես այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվների ուղեկցությամբ:

Թանգարանի տնօրենը բարձրաստիճան այցելուներին ներկայացրեց ցուցադրության համար ընտրված մասունքները: Ներկայացված ամենահին նմուշը` Դադիվանքից գտնված գավազանի քարե գլխամասը, թվագրվում է, մոտավորապես, 5-րդ դարով: Իսկ Դադիվանքից գտնված եպիսկոպոսական աթոռը վերագրվում է արդեն 12-13-րդ դարերին:

Ներկայացվածների թվում ամենաերիտասարդ ցուցանմուշը Հովհաննես Մկրտչի ասեղնագործ պատկերն է` 1912 թվականից:

Գարեգին Երկրորդը թանգարանի տնօրենին անակնկալի բերեց ուշադիր ու խստապահանջ այցելուին բնորոշ հարցերով. ինչպե±ս են  ռուսական ծագման մի շարք մասունքներ հայտնվել Արցախում և ապա` թանգարանում, տեղյա±կ են արդյոք` Արցախի թեմին  առնչվող ի՞նչ ցուցանմուշներ են պահպանվում հայաստանյան պահոցներում:

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատանքի իր խոսքը գրանցեց թանգարանի հուշամատյանում:

«Եկեղեցական նվիրական մասունքները սիրով ու նվիրումով պահպանելը վկայում է Արցախի քաջազնիվ ու զորեղ հավատի մասին»,- թանգարանի կատարած աշխատանքը գնահատեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Աշխատանքներ դեռ շատ կան», խոստովանում է թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Ֆոնդերում պահվող նմուշների մեծ մասի կենսագրությունը գրեթե անհայտ է:

Նորայր Հովսեփյան


Թեգեր` , , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`