Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Գնահատվել են նախկին սպաները

Մայիս 25, 2011թ. 18:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ:

Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա նախկին սպաների մասնագիտական փորձի ու գիտելիքների պահանջ, եւ իշխանությունները կանեն հնարավորը այն բավարարելու համար:

Այս ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն