Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա […]




