Գլխավոր » Society, Լրահոս, Քաղաքականություն

Բարաք Օբամա.«Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդավարություն, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով»

Սեպտեմբեր 19, 2011թ. 21:02

Obama-Armar.amՀայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:

20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջեւ առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով:

Գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ՝ հարաճուն:

Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով»:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Society, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն