Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները համագործակցում են Ալ-Քաիդայի հետ
Օգոստոս 15, 2009թ. 19:50
Պակիստանում ձերբակալվել են Ալ-Քաիդայի հետ համագործակցության մեջ կասկածվող Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 14 ադրբեջանցիներն ու 16 թուրքերը ձերբակալվել են Բելուջիստան-Փիշևար ճանապարհին: Պակիստանում գործող Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը, նշելով, որ Պակիստանի իրավապահ մարմինները դեռևս ոչ մի լուրջ միջադեպի մասին դեսպանատանը չեն հայտնել: Սակայն ակնհայտ է, որ ադրբեջանցի դիվանագետները, պարզապես, փորձում են քողարկել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ իրենց քաղաքացիների համագործակցության հերթական փաստը:
Թեգեր` Բելուջիստան-Փիշևար, Պակիստան












