Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ո՞րն է ավելի մերժելի…

Օգոստոս 18, 2009թ. 12:53

Հարց է ծագում` ո՞րն է կնոջ համար ավելի մերժելի` մարմինը վաճառելը, թե՞ հոգին: Իսկ այս հարցն ամեն անգամ ծագում է, երբ մայթով քայլելիս մեկ էլ դիմացդ կտրում են երկու հայ կանայք` ձեռքներին ինչ-որ գրքույկներ: Այս կանայք, գուցե իրենց կենցաղում փորձում են լինել ժուժկալ, առաքինի, բարի, սակայն վարձատրության դիմաց օտար գաղափարներ ու հավատ քարոզելով` ըստ էության հոգևոր մարմնավաճառությամբ են զբաղված: Ամեն առավոտ տանից դուրս գալով` անցորդների մեջ «որս գտնելու» հույսով ու արած գործի դիմաց օտար ուժերից վարձատրություն ստանալու ակնկալիքով, նրանք, ըստ էության համալրում են զբաղված քաղաքացիների շարքը, դրանով հանդերձ` որևէ հարկ չմուծելով պետության բյուջե… Հետաքրքիր է` Հայաստանի զբաղվածության կենտրոններում սա հաշվի առնո՞ւմ են:
Այս օրերին էլ, մինչ Հայաստանի վիրտուալ աշխարհում թուրք-ադրբեջանական տեռորն է մոլեգնում` քանդելով տեղեկատվության համացանցային աղբյուրները, Երևանի փողոցներում իրենց անդուլ գործունեությունն են շարունակում հոգեորսները: Հենց այսօր առավոտյան էլ երկու ճերմակամազ հայուհի, թողած թոռնիկներ խմանելու և ընտանեկան օջախի ջերմությունն ապահովելու` իրենց վերապահված դերը, Տիգրան Մեծ պողոտայում բարեհամբույր ժպիտը դեմքներին` փորձում էին քայքայիչ գործունեության ճահիճը քաշել միայնակ անցորդներին:
Թե մինչև ե՞րբ է շարունակվելու այս հոգևոր մարմնավաճառությունը, դժվար է ասել: Իսկ որ մեր մայրաքաղաքի փողոցներում նրանց օրեցօր աճող թիվն արդեն սպառնալիք է դարձել, պետք է մտահոգի հայության ապագայի համար պատասխանատու բոլոր կառույցներին` սկսած իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդուց:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`