Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Օգոստոս 18, 2009թ. 16:47

Որքա՞ն կարելի է ստել
Գրեթե ամեն օր ադրբեջանական կայքերը հեղեղված են ապատեղեկատվությամբ, թե իբր` ղարաբաղյան ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են և կրակ բաց արել իրենց զինուժի ուղղությամբ: Տպավորությունն այնպիսին է, թե հակահայկական տեղեկատվություն քարոզող ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ հրահանգված է` լույսը բացվելուն պես, բազմաթիվ կեղծիքների շարքում, պարբերաբար շրջանառել նաև այս սուտը:
Վերջին նման կեղծիքը տարածել էր APA գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի Զինված ուժերի լրատվական վաչությանը, թե իբր ղարաբաղյան ուժերը օգոստոսի 17-ին չորս ուղղություններով խախտել են հրադադարը, որի արդյունքում Տերտերի շրջանում ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Էլչին Ջամալ Գուրբանովը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ապատեղեկատվությունը: Նշենք, որ վերջին շրջանում մի քանի անգամ հենց ադրբեջանական զինուժն էր լայնամասշտաբ խախտել հրադադարի ռեժիմը և հայկական տարածքներում թողնելով զոհեր ու զինամթերք` խուճապահար դիմել փախուստի:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում ադրբեջանական կողմը`գրեթե ամեն օր տարածելով կեղծ տեղեկատվություն հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին: Պատճառներից մեկը պարզվում է հետևյալն է` որպեսզի կարողանա իր բանակում տիրող ամենաթողության հետևանքով տուժածներին ներկայացնել որպես «հայկական զինուժի զոհեր»:
Համաշխարհային պորտալներում շրջանառվող զանազան տեսահոլովակներն ու տեղեկատվությունները վկայում են, որ եթե ադրբեջանական բանակում ներկայումս տիրող մթնոլորտը շարունակվի, ապա, անգամ խաղաղ պայմաններում` կենդանի զինվոր չի մնա. Նրանց մի մասը հիվանդանոցներում կավարտի իր երկրային «առաքելությունը», իսկ առավել հեռատեսները, նման տխուր վախճանից խուսափելու համար` կնախընտրեն ինքնակամ հանձնվել հայկական զինուժին:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ադրբեջանական կեղծ լրատվությունը հիմնականում ուղղված է միջազգային հանրության լսելիքին: Սակայն, մի բան է կեղծիք տարածելը, այլ բան է` իրականությունը:
Բոլորս ենք հիշում, թե ինչպես 2009-ի փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտ, ԵԱՀԿ առաքելության հերթական մոնիտորինգն ընդհատվեց մոնիտորինգ իրականացնող խմբի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած հերթական կրակոցների պատճառով:
Ադրբեջանն արդեն որերորդ անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հնարավորություն չի տալիս դիտարկում իրականացնել իր առաջապահ դիրքերում` հավանաբար վատ զգալով տիրող իրավիճակից:
Այնպես որ, կարծում ենք, նույն միջազգային կառուցները ևս ամեն ինչ հստակ գիտակցում են, ու եթե ինչ-ինչ շահեր գլուխ չբարձրացնեն, պետք է, որ Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները որևէ արժեք չունենան:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`