Վալտեր Շվիմմեր. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կարելի է հասնել միայն փոխզիջման հիման վրա
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարելի է հասնել միայն փոխզիջման հիման վրա, քանի որ որքան ղարաբաղյան հակամարտության կողմերը ձգտեն իրենց շահերի 100%-անոց ապահովմանը, այնքան երկար կշարունակի պահպանվել վտանգավոր անգործությունը», այդ մասին հայտնել է ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը:
Վ.Շվիմմերը հիշեցրել է, որ 2000թ. հունվարին Ադրբեջանի և Հայաստանի` Եվրոպայի Խորհուրդ համատեղ մտնելու փաստը. «Ինքնին կապված էր այն հույսի հետ, որ որպես եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամներ` երկու երկրները կկարողանան հասնել երկու կողմերի համար էլ շահավետ կարգավորման»:
«Այդ հակամարտության լուծումը երկու երկրների շահերից պետք է բխի, որոնք, անկասկած, հակամարտվելու փոխարեն ավելի շատ տարածաշրջանային համագործակցության են արժանի: Եվ իրենց տներից բռնագաղթված մարդիկ արժանի են անվտանգ վերադարձի»,- ընդգծել է Եվրոպայի Խորհրդի նախկին գլխավոր քարտուղարը, հղում անելով Ինտերֆաքսին` հաղորդում է PanARMENIAN.Net- ը:
armarlur.com












