Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին
Օգոստոս 19, 2009թ. 18:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա օգոստոսի 17-ին Նազրանում տեղի ունեցած բարբարոսական պայթյունի մասին, որը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան ու տառապանքների պատճառ դարձավ: Վճռականորեն դատապարտում եմ կատարված ահաբեկչական գործողությունը, որը չունի և չի կարող ունենալ արդարացում»:
Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթել ահաբեկչական գործողության հետևանքով տուժածներին:
armarlur.com
Թեգեր` Դմիտրի Մեդվեդև, Սերժ Սարգսյան












