ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 10, 2023թ. 19:03

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ . «Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 01:48

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 15:41

Սոս Մուշեղի Ղուկասյան (1999-2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ: Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ ՊԲ-ում ծառայել է 2020-ից, մասնակցել 44-օրյա պատերազմին, ծանր վիրավորվել: Արժանացել է ՀՀ արիության մեդալի: Զոհվել է սեպտեմբերի 19-ին Ամարասի մատույցներում՝ փրկելով իր 5 մարտական ընկերների կյանքը: Փա´ռք հերոսին.


Դեկտեմբեր 9, 2023թ. 13:14

Азербайджанская пропаганда с каждым днем захватывает все больше территорий суверенной Армении. В «соседнем» сегменте сети интернет буквально на днях появилась очередная картинка, на которой радостный азербайджанский народ въезжает в «родной Иреван», размахивая своими триколорами и направляясь к «древней азербайджанской» мечети.  РИСУНОК ПРИМЕЧАТЕЛЕН НЕ ТОЛЬКО ТЕМ, ЧТО СТОЛИЦА АРМЕНИИ ЕРЕВАН ОБОЗНАЧЕНА ТОПОНИМОМ, разработанным в недрах нефтяного […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 01:30

Լուսանկարում գեներալ Բարսեղովի տուն- թանգարանն է` Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Բռնի տեղահանությունն այն թողեց անտեր` Ադրբեջանի քմահաճույքին։ Խորհրդային Միության մեկ այլ հերոս` Մարշալ Խանփերյանցի տուն թանգարանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կողոպտվել է դեռ 2020 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:


Դեկտեմբեր 9, 2023թ. 01:21

Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որը իրականացվում է պետական մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of Hayk պաշտոնական էջը։


Դեկտեմբեր 7, 2023թ. 00:08

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, […]


Դեկտեմբեր 6, 2023թ. 23:26

Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետ​ևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:42

«Տիկին Կարապետյանը մեզ բոլորիս համոզում էր, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանությունները գնացել են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, շատ պարզունակ հարց է առաջանում՝ բա էդ դեպքում ինչո՞ւ Արցախն Ադրբեջանի կազմում չէր եւ դե ֆակտո անկախ էր»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը (լուսանկարում)։ «Կամ, եթե դուք այդպես վստահորեն պնդում […]


Դեկտեմբեր 3, 2023թ. 23:04

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսն անդադար բարձրաձայնում են տեղահանվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Այս բարդ իրավիճակից զատ, մեր հայրենակիցները խնդիրներ ունեն նաև բանկերի հետ: Բանն այն […]