Մեր երկիրը ճակատագրական սխալներ թույլ տալու իրավունք չունի։ Առաջիկայում, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազգային իշխանության ձևավորմանը։ Սա մեզ հնարավորություն կտա մեծ ցնցումներից և մեծածավալ ռազմական էսկալացիայից հեռու պահել երկիրը` Արցախի հարցը տեղափոխելով դիվանագիտական հարթակ։ Այս պահին սա է փրկության իրատեսական ճանապարհը։ Իսկ պետականության դեմ անդադրում աշխատող դրածոն իր «Արցախն Հայաստանն է և վերջ»-ից […]
TOP


Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հայտնում են մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Հայրենակիցնե՛ր, Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։ Սիրելի արցախցիներ, Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել […]

Մենք պետք է ձեւակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք՝ թե ով է մեզ հետ այդ խնդիրը լուծելու, ոչ թե դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրը այստեղ լուծենք։

Արցախցին հազարամյակներ ամուր կանգնած է եղել իր հողին՝ խորը արմատներ գցած: Եվ կամայական միջանկյալ երևույթներ, որ կարող է այդ տարածքում ինչ-որ արհեստական տեղ զբաղեցնել, դա ժամանակավոր է: Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, […]

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Վարուժան Գեղամյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու […]

Եվ եթե դա այդպես է, վտանգված են ոչ միայն նրանք, այլև բոլորս Սկիզբը՝ https://livenews.am/press/2023/242979/11/18/35/ Մենք արդեն զգուշացված ենք ու գիտենք, որ եթե մեր բանակում, հոգեբուժարաններում, կալանավայրերում առաջիկա ամիսներին հանկարծակի ինչ- որ մի վարակիչ հիվանդություն բռնկվի՝ լինի այն կորոնավիրուսային հիվանդության նոր տարատեսակ, սիբիրախտ, թե հայտնի կամ անհայտ մեկ այլ հիվանդություն, ապա տվյալ հիվանդության ի հայտ գալն ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչության կամ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է լինելու: […]

«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»:




