ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը, այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը: Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների […]
Լրահոս
Մայր Աթոռի միաբան ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ նշում է. «Բեթղեհեմյան Մսուրին շատ մոտ ապրողներ այդպես էլ չիմացան Մանկան Ծննդյան մասին, մինչ հեռու երկրներից մոգեր եկան ու երկրպագեցին Նրան: Այսօր էլ շատերը, մոտ լինելով Մանկանը, դարձյալ հեռու են Նրանից, ինչպես 2000 տարի առաջ էր, որովհետեւ չեն ցանկանում փոխել իրենց կյանքի ընթացքը` հույսը կապելով միայն ժամանակավոր այս […]
Շատ անգամ եք կարդացել Հիսուսի սուրբ Ծննդյան մասին, բայց քիչ հայորդիներ գիտեն, որ մեր ազգը անմիջական կապ ունի աշխարհի Փրկչի Ծննդյան իրողության հետ։ Իհարկե, համայն ազգերից ամենաանմիջականը հրեաներն են, որտեղից և` ըստ հինավուրց մարգարեների խոսքի, պետք է Հիսուսը ծնվեր։ Դրանցից ամենաառաջինը Եսայի մարգարեությունն է դեռ Տիրոջ ծննդից 700 տարի առաջ. «Ահա կույսը պիտի հղիանա, և […]
Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ գրում է. « ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱ՜Ւ… Մշտապես հռչակել ենք, որ այսօր մեր ինքնության Տոնն է, մաքրամաքուր ու բյուրեղ: Մենք՝ հայերս, այսօր մեր ուրույն եւ միայն մեզ բաժին հասած ժամն ունենք տոնելու, նշելու եւ նշանավորելու մեր Տիրոջ Ծնունդը: Սա է մեր յուրահատուկ […]
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի […]
Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։ Այս բոլորին ավելանում է նաեւ քրիստոնեությանը եւ […]
Մի չգրված օրենքով տարեմուտին ակամա դառնում ես ներամփոփ: Հեռացող տարին էլ հետ է նայում ու ափսոսում, որ քեզ թողեց:
Նայում-հիշում ես, թե ինչ տարավ եւ ինչ բերեց անցնող տարին:
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը […]
Հարցազրույց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը: Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը […]




