Լրահոս

Սեպտեմբեր 28, 2023թ. 22:56

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։ Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 21:46

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետև մենք երբեք մի շաբաթից ավելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունեինք… Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժեքին՝ գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղավորել։ Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 21:37

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան Սկիզբը՝ այստեղ Այո՛, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, որը նաև Ռուսաստանի մոլի թշնամիներից է, անցած կիրակի (սեպտեմբերի 24- ին) իր ուղերձով  օգտագործելով Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի դեմ չարախոսությունների, բանսարկությունների, զրպարտությունների մի ողջ շարան, ըստ էության, ազդարարեց Հայաստանում ռուսական ներկայության վերջի սկիզբը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 00:59

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել 2020թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ միջազգային հանրությունից պահանջելով պատասխանատվության կոչելու Ադրբեջանին՝ մարդկության նկատմամբ գործած պատերազմական հանցանքների համար, և գործնական քայլերով աջակցելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարբեր ժամանակներում փախստական դարձած բոլոր հայերի իրավունքների վերականգնմանը։ Հայտարարության մեջ նշված է. «Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի […]


Սեպտեմբեր 27, 2023թ. 23:51

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 01:42

Ձեզ ենք ներկայացնում հայ քաղաքական մտքի պատմության ևս մեկ ուշագրավ աշխատություն, որի հեղինակը առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին է: Այն գրվել է 1924-ին՝ Բուխարեստում:  Ձեզ ենք ներկայացնում հայ քաղաքական մտքի պատմության ևս մեկ ուշագրավ աշխատություն, որի հեղինակը առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին է: Այն գրվել է 1924-ին՝ Բուխարեստում:  Քաջազնունին ինքը ժամանակին՝ Թուրքիայի և թուրքերի հետ լեզու գտնելու կողմնակից էր, հատկապես իր վարչապետության շրջանում: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց և մաս կազմեց ԽՍՀՄ–ին, նա կողմնակից էր, որ աշխարհի հայությունը սատար կանգնի Խորհրդային Հայաստանին: Քաջազնունին, պատրաստվելով վերադառնալԽորհրդային Հայաստան, ՀՅԴ իր երեկվա կուսակից ընկերների հետ հրապարակայինբանավեճում համոզմունք էր հայտնում, որ բոլշևիկյան Խորհրդային Ռուսաստանը և ԽՍՀՄ-ըառաջիկա տարիներին չի կործանվի, ինչպես պնդում էին նրա շատ ու շատ ընկերներ: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԿկենտրոն _______________________ Ինչպե՞ս պիտի լուծի հայ ազգը այս դժվարինխնդիրը: Հայության կեսը անջատված է, պոկված մայրերկրից, փոշիացած է, ցրված աշխարհի […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 01:16

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված Սամվել Բաբայանին, գրում է. «Էս մարդը Արցախի հերոս էր։ Էս մարդը հայտնի «կամանդույուշչին էր»։ Էս մարդը հայտնի բունկերի Շվարցնեգերն ա։ Էս մարդը ասում էր՝ «ես վերջինն եմ լքելու Արցախը։ Էս մարդը առաջինն է լքել մեռնող Արցախը։ Էս մարդը հիմա Երեւանում է»։


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:56

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼԵռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոսումը: Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:42

Արցախի մասին նորմալ, ոչ էմոցիանալ վերլուծություն գրելը բարդացել է: Ինչ վտանգավոր կանխատեսում ունեի ու երազում էի սխալ դուրս գալ, եղավ: Հիմա էլ ակնհայտ, բոլորի աչքի տեղի է ունենում տանջված, քայքայված, հայրենիք կորցրած հայերի տեղահանման ու էթնիկ զտման գործընթացը: Բայց քանի որ ոչ մեկին՝ ոչ ՀՀ–ին, ոչ ՌԴ–ին, ոչ էլ Արևմուտքին ձեռնտու չի ասել, որ եղավ […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:35

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Սկիզբը՝ այստեղ  2020թ. նոյեմբերի 9- ին Նիկոլի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ կամ 2 օր հետո Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, DW- ի փոխանցմամբ, հայտարարել է. որ Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ- ի իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: […]