Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Ապրիլի 26-ին Երեւանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները: Ողջունելով իր վրացի գործընկերոջը Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ եւ այս ամենը երկու հարեւան եւ […]
Լրահոս
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: Վրաստանում […]
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ստորագրել է կարգադրություն` 2011 թվականի ապրիլին անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ձեռք բերած բարձր արդյունքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի մի խումբ զինծառայողների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Բրիտանական Sky-ը, հղում անելով WikiLeaks սկանդալային կայքէջին, գրում է, որ «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնական պատասխանատուներից մեկը` Ադիլ Հադի ալ Ջազաիրին հանդիսանում է բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ: «Այս ահաբեկիչը սպանում էր ամերիկացիներին և բրիտանացիներին` միևնույն ժամանակ համագործակցելով այդ երկրների կառվարությունների հետ»,-գրում է WikiLeaks-ը: ArmAr.am
Մեր ազգային-քաղաքական խավի գերակշիռ մեծամասնության լիակատար անպատասխանատվությունը ստիպեց ինձ գնալ քաղաքական բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի:
Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի “Ոսկեզօծ դահլիճում” Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, “Արմատական քաղացիական միության” նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը: Հանդիսավոր երեկոյին […]
Հայկական հարցի ակունքները հասնում են մինչև XIX դարի կեսերը և անմիջական կապ ունեն Հայաստանի Արևելյան ու Արևմտյան հատվածները տնօրինող երկու գերտերությունների` Ռուսական և Օսմանյան կայսրությունների հարաբերություններից և, մասնավորապես` այդ շրջանում նրանց միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններից և, կախված այդ պատերազմների ելքից, ինչպես նաև աշխարհաքաղաքական փոփոխություններից…
ՀՅԴ պատուիրակութիւն մը՝ գլխաւորութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի կեդրոնական մարմինի ատենապետ Յակոբ Տէր Խաչատուրեանի, Ապրիլ 22ին, Արեւմտեան Ափի Ռամալլա քաղաքին մէջ հանդիպում մը ունեցաւ պաղեստինեան «Ֆաթհ» շարժումէն պատուիրակութեան մը հետ՝ գլխաւորութեամբ «Ֆաթհ»ի կեդրոնական կոմիտէի անդամ, միջազգային յարաբերութեանց պատասխանատու, պաղեստինեան օրէսնդիր խորհուրդի անդամ դոկտ. Նապիլ Շաաթի։ Հանդիպման ընթացքին քննարկուեցան հայ-պաղեստինեան յարաբերութիւնները եւ երկու կողմերուն միջեւ […]
ՙՀարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց, հարուցյալ է հայրենի իր պետականությամբ և աշխարհի բոլոր կողմերում վերազարթոնք ապրող հոգևոր ու ազգային իր կյանքով՚. Գարեգին Բ Կաթողիկոս Ապրիլի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը և համայն հայության հետ ոգեկոչեց հայոց Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և […]
ԱՄՆ-ը հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: Մինչդեռ այս փաստը մենք զարմանալիորեն մոռացության ենք մատնել:




