Լրահոս

Սեպտեմբեր 9, 2023թ. 18:19

Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին:


Սեպտեմբեր 9, 2023թ. 16:56

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կյանքը հայրենիքին նվիրած Մխիթարի հորը կալանավորել են։ Գարիկ Գալեյանի կալանավորմանը հաջորդելու են նրա նկատմամբ հնարավոր ու անհնար բոլոր ճնշումները։ Դրա նպատակը նույն է լինելու։ Կոտրել կյանքը Արցախին նվիրած Մխիթարի հորը, ով պայքարում է իր որդուն մեջքից հարվածած ու դավաճանած սրիկաներին պատժի արժանացնելու համար։ Իհարկե, այս արձանագրումները […]


Սեպտեմբեր 9, 2023թ. 14:17

Փաստաբանն ասել է.«Այս ամբողջ գործընթացի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ն արատավորելն ու նրանց կողմից իրականցվող արդարացի պայքարը նսեմացնելը»: Փաստաբանն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է:


Սեպտեմբեր 9, 2023թ. 13:50

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ:Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից  22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում  ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի  Շահրամանյանին  ընտրել ԱՀ նախագահ։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում […]


Սեպտեմբեր 8, 2023թ. 00:13

 Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ Սկիզբը` http://armar.info/?p=66606 Նիկոլը շատ լավ տեղյակ է, համենայն դեպս, լիովին գիտակցում է, որ Արցախը և Հայաստանը նախապատերազմական վիճակում են, ինչպես ասում են, պատերազմից 5 է պակաս: Ավելին. Հենց ինքն է կառավարության այսօրվա նիստում հայտարարել, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 23:57

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 23:55

Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։


Սեպտեմբեր 7, 2023թ. 21:54

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը: «Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 21:51

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ «Այս մասին կցկտուր տեղեկություններ հայտնի դարձան օրվա ընթացքում։ Հասարակական գործիչ, բլոգեր Միկա Բադալյանը Գորիսից երեկ երեկոյան անհետացել է, կտրված են բոլոր տեսակի կապերը նրա հետ։ Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 20:51

Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։ Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։ Լրագրող Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական ​​գնահատականներ կան։ […]