Լրահոս

Փետրվար 15, 2015թ. 15:20

Հետաքրքիր չէ՞, թե ինչպես սոցիալիստական ուռավնիլովկայից հետո պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, տնտեսական կոլափս ապրած երկրում «մանթաշովի թոռան» կարգավիճակը չունեցող մարդը մի քանի տարում դարձավ ֆինանսատնտեսական մագնատ: Հնարավո՞ր է չէ, որ ստուգումները բացահայտեն, որ Ծառուկյանը Սմիթին, Քեյնսին ու Ֆորդին ոչ մի բանով չի զիջում, արագ հարստանալու այնպիսի բանաձև գիտի, որի մասին պետք է գիրք գրել […]


Փետրվար 15, 2015թ. 15:15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու նպատակով ստուգումներ սկսելու համար, ինչից հետո պարզ կդառնա՝ Գագիկ Ծառուկյանը թերանու՞մ է հարկային պարտավորություններում, թե՞ ոչ: Այս մասին tert.am-ին ասաց վարչապետի […]


Փետրվար 15, 2015թ. 15:07

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 12-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեսպան Կիրակոսյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի […]


Փետրվար 14, 2015թ. 23:17

Ինչո՞ւ հրապարակ նետվեց Հայոց կաթողիկոսի ու Եկեղեցու անունը: Այս կեղծ աղմուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հստակ նպատակադրում ունի. նախ՝ մեր Եկեղեցին պատրաստվում է կարեւոր միջոցառումներ կյանքի կոչել Ապրիլի 24-ի նախաշեմին: Եվ ծրագիր իրականացնողին նախապես վարկաբեկելը նշանակում է էժանացնել, թուլացնել ու ստվերել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները: Երկրորդ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է, […]


Փետրվար 14, 2015թ. 22:52

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱԾ ԲՀԿ-ՀՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ Ի ՉԻՔ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՆ ՈՒ 100-ԱՄՅԱԿԸ ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ ՆՇՈՒՄԸ: ՄԻԱՑՅԱԼ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՌԱՆՑ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ: ԻՍԿ ԱՅՍ ՊԱՀԻՆ, ԵՐԲ […]


Փետրվար 14, 2015թ. 22:43

Պետրոս Ղևոնդյան (Պռոշյանցի Պետո) Ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին Աշտարակի շրջանի Տեղեր գյուղում: 1981-ին ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 18 պրոֆտեխուսումնարանում: 1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում (Բլագովեշենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1989 թ-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և […]


Փետրվար 14, 2015թ. 21:40

Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ գործողություններ կան, որոնք որ պետք […]


Փետրվար 14, 2015թ. 14:22

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնի սկիզբն ազդարարվել էր երեկ` փետրվարի 13-ի Երեկոյան ժամերգությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է նախատոնակ, տեղի է ունեցել նաև այս տարվա անդրանիկ անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Այնուհետև հոգեզմայլ «Քրիստոս […]


Փետրվար 14, 2015թ. 14:18

Ազգային անվտանգության խորհրդի այսօր հրավիրված նիստն ավարտվել է։ Այն վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է. “Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և […]


Փետրվար 14, 2015թ. 13:58

Չնայած նրան, որ հասարակության տարբեր շերտեր դեմ են այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությանը՝ այնուամենայնիվ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հստակ որոշել է, որ մեր երկիրը մասնակցելու է մրցույթին, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հասարակության մեջ դժգոհությունների պատճառը 2014թ. Կոպենհագենում տեղի ունեցած մրցույթին Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հաղթանակն էր, որն ըստ […]