Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Todays Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]
Տարածաշրջան

Կոլումբիական առաջատար «El espectador» պարբերականը անդրադառնոլով Հայոց ցեղասպանության փաստին գրում է.: Ապա հավելում թե ավելի քան 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, ոմանք ուղղակի մահապատժի ենթարկվեցին, շատերն էլ քշվեցին դեպի անապատներ ու լեռներ: Ըստ պարբերականի` այդ իրադարձությունները Թուրքիայում ցեղասպանություն կոչելը հավասարազոր է «քրեական հանցագործության» մեջ մեղադրվելուն: «1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ պատերազմի կենտրոնական դերակատար պետություններին, […]
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան կաշառել է «Մուսուլման եղբայրներ»-ին. տեղեկացնում է թուրքական Demokrat Haber-ը: Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել: Նաիմը հայտնել է նաև, որ այդ […]

Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: […]
Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և […]

Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսելով նախագահ Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փաստի մասին, գրում է. <Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով>:

Բաց նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին, Մեծարգո պարոն Ռուբին, Հայաստանի Հանրապետության վերջին աղմկալի անցուդարձի մեջ գրեթե աննկատ մնաց Ձեր ավելի քան մեկ շաբաթ առաջ արված կարևորագույն հայտարարությունը առ այն, որ Միացյալ Նահանգները ծրագրում են «համագործակցություն զարգացնել Հայաստանի Հանրապետության հետ ռազմական և անվտանգության հարցերում»: Անձամբ ես ողջունում եմ Միացյալ […]

“Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ”,- ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ որպես պատմաբան ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը: «Այս քայլը տրամաբանական է եւ լրիվ տեղավորվում է Համահայկական հռչակագրի ոգու եւ տառի մեջ, որովհետեւ արդեն իսկ որոշակի հակասություն կար Հռչակագրի եւ արձանագրությունների միջեւ, […]

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ […]





