Տարածաշրջան

Հունվար 30, 2015թ. 00:41

Լևոն Շիրինյան՝ Փիսոփայականգիտությունների թեկնածու, քաղաքականգիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմությանամբիոնի վարիչ «Ռուսիա, նայած թե ի՛նչ է Թուրքիո դիրքը Նեղուցների հարցում Ռուսիո հանդեպ, կարող է լինել բարեկամը և կամ նրա առաջին թշնամին»: […] առավելաբար Նեղուցների հետքերով Ռուսիա կամ բարեկամ և կամ թշնամի էր դառնում եվրոպական պետությանց. բարեկամանում էր նրանց՝ որոնք Նեղուցների հարցում իրեն […]


Հունվար 30, 2015թ. 00:10

Նախօրեին Եվրոպական դատարանում տեղի ունեցած լսումների՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկված թուրք ազգայնական Դողու Փերինչեքի «արդարացման» վճիռը վերանայելու վերաբերյալ շվեյցարական կառավարության հարուցած դատական հայցի շուրջ քննարկումներին անդրադառնում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ -Փերինչեքի Բանվորական կուսակցությանը պատկանող հեռուստաալիքը խոստացել էր ապահովել դատական նիստի ուղիղ հեռարձակումը, բայց հեռարձակում չեղավ։ Զարմանալիորեն թուրքական թերթերի անդրադարձն […]


Հունվար 29, 2015թ. 23:57

Հայկական, ասորական, քաղդեական ինքնապաշտպանական ուժերը իրենց կարգապահության եւ նվիրվածության շնորհիվ պաշտպանում են ոչ միայն բնակչությանը, թաղամասերը, կրթական կենտրոնները եւ կրոնական կառույցները, նրանք նաեւ աջակցում են կառավարական եւ ոչ կառավարական ուժերին շարունակելու իրենց պայքարը ահաբեկչության դեմ:


Հունվար 29, 2015թ. 23:48

Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա չի գիտակցում եւ ծանոթ չէ հայկական ընկալումներին եւ հարցին մոտենում է միակողմանի` թուրքական տեսանկյունից


Հունվար 29, 2015թ. 23:32

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների մասին իր 656 էջանոց տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարված նաև Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին: Զեկույցում նշված է, որ 2014 թվականին Ադրբեջանում խստացվել են իշխանությունների քննադատների դեմ բռնությունները, իսկ մարդու իրավունքների շուրջ առկա առանց այն էլ […]


Հունվար 29, 2015թ. 23:30

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին Պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին Գործի նկարագրությունը 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում: […]


Հունվար 29, 2015թ. 23:15

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և ցնորական, որ նրանք երևակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն»:


Հունվար 29, 2015թ. 23:01

Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու 100-ամյակին ընդառաջ իր նախաձեռնած միջոցառումներին: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե եկել է տաբուները կոտրելու ժամանակը: «Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր […]


Հունվար 29, 2015թ. 22:55

Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա:


Հունվար 29, 2015թ. 15:17

«Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւմն է Հայաստանի Հանրապետությունում նրանց ներկայության անհրաժեշտությունը,- ասաց նա:- Եթե կոնկրետ դեր ունեն այդ հարցերում, ուրեմն պետք է բարեխիղճ ձեւով կատարեն այդ դերը, իսկ եթե չունեն, ուրեմն թող բարի լինեն թողնել իրենց դիրքերը Հայաստանում, քանի որ որեւէ նպատակ մենք չենք տեսնում այդ դեպքում: