Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների […]
Թուրքիա

Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար, պրն. Բան Կի Մունին, պատճենը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ , պրն. Բրեդլի Բուզետոյին Հարգարժան պրն. Բան Կի Մուն, պրն. Բրեդլի Բուսետո, Ձերդ Գերազանցություն, 2014 թվականի (Սիրիայում և Իրաքում) և 2015 թվականի (Եվրոպայում) տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ստիպում են մեզ` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների […]
ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը: Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ եւ 17 դեմ ձայներով վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Փաստաթուղթը պարունակում է կոչ` արդար լուծում տալու Հայոց ցեղասպանության հարցին, այն դատապարտում է ժխտումը եւ խրախուսում է Հարավային Դոկոտայի դպրոցներում Ցեղասպանության մասին դասավանդումը:

Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը: Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են Կանադայի հայ երիտասարդական միությունը, […]

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխումը համաշխարհային հանրության կողմից ոչ միայն անարդարացի վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ, այլ նաև՝ վտանգավոր: Այս մասին այսօր հայտարարել է «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը` հրավիրված մամուլի ասուլիսում: Ըստ Դանիելյանի, ստացվում է, որ «Հայաստանին վերաբերվող որևէ խնդիր, որը ցանկանում ենք բարձրաձայնել ՄԱԿ-ում, […]
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել […]
Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։ Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ […]

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, […]
Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը: Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, […]
Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]





