Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով:
11 Սեպտեմբեր 2013
Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման հարցը, որովհետեւ դա համաշխարհային հանրության աչքում միանգամից կբացահայտեր ոչ միայն նրա լեռնաանտառային եւ լեռնատափաստանային լանդշաֆտի եզակիությունը, այլեւ պատմամշակութային հարուստ […]
Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:
Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետ, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը մարտականորեն տրամադրված ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսի հետևից բարձրաձայնում էին՝ <երկիրը աշխարհաքաղաքական փոփոխությունների նախաշեմին է ու մենք իրավունք չունենք կարծիքներ չհայտնելու>: Օրենսդիրները վիրավորված էին՝ շրջանցվել է խորհրդարանը, իրենք շարունակում են մնալ <բանից անտեղյակ>, ուրեմն իշխանությունը պետք է հարգի օրենսդիր մարմնին և տա մտահոգիչ <ինչո?ւ>-ների պատասխաները:




