7 Հուլիս 2014

Հուլիս 7, 2014թ. 21:46

Թուրքիայի արտգործնախարարի հեղինակած հոդվածը, որն անցած ամսվա վերջին տպագրել էր Turkish Policy պարբերականը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ գնահատմամբ, որեւէ նոր ասելիք չի պարունակում, թուրքական կողմի ժխտողական քաղաքականության հերթական դրսեւորումներից է: «Թուրքական դիվանագետներին ու նաեւ իշխանություններին մոտ կանգնած մտավորականների մի շրջանակ կա, որն արդեն մի քանի տարի է, ցեղասպանության […]


Հուլիս 7, 2014թ. 21:39

Հարկայինի տեսուչը կարո՞ղ է գնալ, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի մոտ ու ասել` «գիծը քաշել» ենք, գալիս ենք ստուգելու` ինչքա՞ն հարկ ես մուծել, ստվերից դուրս եկա՞ր, թե՞ չէ։
Ասելիքս այն է, որ խոշոր գործարարների հետ պետք է հանդիպեն ու խոսեն ազդեցիկ մարդիկ:


Հուլիս 7, 2014թ. 21:29

ԵՏՄ անդամակցության գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ որեւէ ձեւով կապելը ուղղակի անգրագիտություն է։ Բոլորը հասկանում են՝ Ղարաբաղին իր կամքին հակառակ ինչ-որ բան կարելի է պարտադրել միայն պատերազմում հաղթելով. կա՛մ պիտի արյուն թափեն, կա՛մ հաշվի նստեն արցախահայության հետ։


Հուլիս 7, 2014թ. 21:26

Ըստ Գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ. «Վերահսկողության ներքեւի օղակների աշխատողները խոշոր գործարարների հետ պարզապես չեն կարող խոսել, հարկային տեսուչին ո՞վ կթողնի հասնել նրանց դուռը: Հարկայինի տեսուչը կարո՞ղ է գնալ, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի մոտ ու ասել` «գիծը քաշել» ենք, գալիս ենք ստուգելու` ինչքա՞ն հարկ ես մուծել, ստվերից դուրս եկա՞ր, թե՞ չէ։ Ասելիքս այն է, որ խոշոր […]