Հունվար 2024

Հունվար 31, 2024թ. 23:50

«Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի Ռուսաստանի սահմաններից, որ մեր երկրի տարածքն այլևս անվտանգ լինի», – այսօր ՌԴ նախագահական ընտրություններում իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հաշվի առնելով առաջին հերթին արտասահմանյան արտադրության այն հեռահար զինատեսակների առկայությունը, որոնցով ուկրաինական իշխանությունները գնդակոծում են խաղաղ բնակավայրերը, ռազմաճակատի գիծը այնպիսի հեռավորության վրա պետք […]


Հունվար 31, 2024թ. 23:43

Այսօր՝ հունվարի 31-ին, 7-րդ դասարանի ,,Հայոց պատմություն,, առարկայի դասագիրքը խոտանելու և ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրականացված ակցիայի նախաձեռնողներից՝ միջազգայնագետ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանը օրվա վերջում ուշագրավ գրառում է կատարել: «Այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հայտարարեցինք մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ,, ծաղրանկարի թեմայով։ Նոր ստացանք առաջին նկարը․․․ Հեղինակ՝ ՍԻՄՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ»:


Հունվար 31, 2024թ. 01:22

  Ոմն ստահակ՝ Սամվել Շիրինյան անուն ազգանունով, Երևանում օրերս լկտիաբար, խուլիգանաբար ոտքով հարվածել, տապալել ու կոտրել է «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, դեսպան Սերգեյ Կոպիրկինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի դրած ծաղկեպսակները: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ խնդիր, ի՞նչ կռիվ ուներ անշունչ հուշակոթողի կամ նրա մոտ ի հարգանս դրված ծաղկեպսակների հետ… Դե, իհարկե, սրիկայի […]


Հունվար 16, 2024թ. 21:09

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը, Գազայի հարավային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ հարձակման շրջանակներում, ծրագրում է փոխել իր ռազմավարությունը: «Մենք հստակ հասկացրել ենք, որ մանևրելու ինտենսիվ փուլը կտևի մոտ երեք ամիս։ Գազայի հարավային հատվածում մենք կհասնենք այդ նպատակին, ու այդ փուլն էլ շուտով կավարտվի»,- Երուսաղեմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ […]


Հունվար 16, 2024թ. 21:03

Մի խումբ թատերական գործիչներ դեռ շարունակում են հուսահատ պայքար մղել ,,Գոյ,, թատրոնի գոյության համար: Նրանց շարքերում գտնվող՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Արա Սարգսյանը ցավով նկատում է, որ ,,այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից,,: «Կրթությունը, մշակույթը, գիտությունը քանդելու ծրագիր ունեն այս իշխանությունները։ Ասում են՝ միջազգային նորմերին հարմարեցնել, բայց, օրինակ, […]


Հունվար 16, 2024թ. 00:22

Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում, ինչպես տեղեկացվել է միջոցառման կայքում հրապարակված հայտարարությամբ, հունվարի 17-ին նախատեսվում է քննարկել «Հիվանդություն X»- ը: Հայտարարությունում, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ-ին), ասվում է, որ հիվանդությունը մահերի թվով կարող է 20 անգամ գերազանցել COVID-19-ի մահացության ցուցանիշը։ Հունվարի 17-ին կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել, թե ինչ ջանքեր պետք է […]


Հունվար 14, 2024թ. 20:01

Մեկ տարուց ավել է՝ քննարկվում է լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի մասին առաջարկը։ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրերս տեղի ունեցած քննարկման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց՝ առաջարկվող փոփոխությունները լինելու են կամավոր, և պետությունը իրավունք չի ունենալու […]


Հունվար 14, 2024թ. 00:50

«Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է նաև Ն.Փաշինյանի՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հնչեցրած սաղմոսին:«Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Փաշինյանի ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։ Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու […]


Հունվար 13, 2024թ. 23:23

Հունվարի 13-ին «Մենք Ռուսաստանի հետ ենք» զապորոժյան հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները երկու սադրիչ սցենար են մշակում, որպեսզի Արևմուտքի ուշադրությունը Գազայից և Եմենից վերստին իրենց վրա վերադարձնեն և նոր աջակցություն կորզեն: Առաջինն այն է, որ կգնդակոծեն Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող քաղաքներից մեկը, կպատճառեն մեծ ավերածություններ ու զոհեր և մեղքը կբարդեն […]


Հունվար 13, 2024թ. 23:18

«Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը գրում է. «Քանի որ շատերն արձագանքեցին երեկվա գրառմանս, իսկ մենք թիմով ունեինք գաղափար՝ գնալ Մայր Աթոռ, որդիական հավատարմություն ու աջակցություն ցուցաբերելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ուստի առաջարկում ենք. Եկող շաբաթվա մեջ գնալ Մայր աթոռ, լռությամբ չպատասխանել տևական ժամանակ եկեղեցու հանդեպ տարաբնույթ բացասական վերաբերմունքին, ատելության քարոզին, իսկ Նոր տարվա ավանդական […]