<Ապագան քոնն է> հասարակական կազմակերպությունը Հայաստանում` ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այս տարվա ապրիլ ամսից իրականացնում է <Հանդուրժողականություն մշակութային և կրթական երկխոսության միջոցով> ծրագիրը, որի նպատակն է հայ և թուրք երիտասարդների մշակութային ու կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության, բարյացակամության մթնոլորտ և աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը: Ծրագրի շրջանակներում հուլիս ամսին Հայաստան էին այցելել […]




