Հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ, և ընդամենը մի քանի օրից միաժամանակ կմեկնարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող խորհրդարանական և սփյուռքյան քննարկումները: Օրերս հայտնի դարձավ, որ քննարկման աշխարհագրությունն ընդլայնվում է. հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Ո՞վ ում կհամոզի և որքա՞ն կլինի այդ քննարկումների օգտակար գործողության գործակիցը: […]




