ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2011թ. հոկտեմբերի 25–ի Ազգային ժողովի նիստում Օրեցօր հասարակության ավելի ստվարացող հատված է վրդովվում Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ կառուցելու փորձերից: Միարժեք է, որ այդ գաղափարի կյանքի կոչման դեպքում բնության այս հրաշքը եւս կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, որը դիտելու համար այցելուները 10 հազար դրամ են մուծում ջրվեժից վերեւ […]




