Վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում առավել հաճախ են քննարկվում Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիների խնդիրները: Ելնելով Վրաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների «պահանջներից»` իր հայրենակիցներին վերաբերող հարցերը ադրբեջանական կողմը բարձրացնում է հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների մակարդակով: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի բնակչությունը զրկված է անգամ Եվրատեսիլի մրցույթում իր նախընտրած երգի օգտին քվեարկելու իրավունքից, […]




