Մայիսի 18-ի առավոտյան՝ Ֆրանսիայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատական տրվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը: Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու […]




