Վրաստան

Ապրիլ 26, 2011թ. 18:28

Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Ապրիլի 26-ին Երեւանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները: Ողջունելով իր վրացի գործընկերոջը Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ եւ այս ամենը երկու հարեւան եւ […]


Ապրիլ 26, 2011թ. 18:26

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: Վրաստանում […]


Ապրիլ 20, 2011թ. 20:14

Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող […]


Ապրիլ 20, 2011թ. 17:45

Վրաստանը դադարեցրել է իր տարածքով ռուսական ռազմակայանների համար բեռների և զինվորական անձնակազմի տեղափոխման կազմակերպման մասին համաձայնագրի գործողությունը: Այսօր Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է նախագահի ներկայացրած այս առաջարկը: Հիշեցնենք, որ համաձայն այդ պայմանագրի, Ռուսաստանը հնարավորություն էր ստանում Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա և անձնակազմ մատակարարել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա: ArmAr.am


Ապրիլ 19, 2011թ. 23:05

Ապրիլի 20-ին սպասվում է «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը Վրաստանի խորհրդարանի շենքում: Նրա ստեղծման գաղափարը, ինչպես նաև ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են «Վրաստանի Հայ Համայնք» և «Վրաստանի Հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Գրքում զետեղվել են Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանությանն առնչվող նյութերը: Այն ընդգրկում […]


Ապրիլ 19, 2011թ. 12:14

«Դադարեցնել ջավախահայ հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները»:


Մարտ 30, 2011թ. 12:23

Գուցե ժամանակն է, որ մենք էլ, չվախենալով հարցի շուրջ «հարեւանցի ծանոթության» եւ «հայրենասիրության» մեջ մեղադրվելուցՙ «տեղներիցս շարժվենք», որպեսզի հանրությանը կարողանանք մատուցել ավելի «ստույգ» տեղեկություններ:


Մարտ 18, 2011թ. 15:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: Նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև Նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք […]


Մարտ 18, 2011թ. 12:02

Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը: Պատվիրակությունը կժամանի մարտի 21-ին և առաջին հանդիպումը կանցկացնի անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ: Այցի շրջանակներում հյուրերը կհանդիպեն նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեի հետ: Վերջին հանդիպումը նախատեսվում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:


Մարտ 18, 2011թ. 09:59

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստան պաշտպանական զենքի մատակարարման հարցերը: Դռնփակ հանդիպման ավարտից հետո սենատոր Ջոն Մաքքեյնը անդրադարձել է այդ հարցին. «Որպեսզի Վրաստանը կարողանա ապագայում ապահովել իրեն ռուսական հարձակումից, անհրաժեշտ է լուծել նրա` պաշտպանական համակարգերով ապահովման հարցը»,-ասել է սենատորը: ArmAr.am