Իրանում անցկացվում է «Գրքի շաբաթ» Նոյեմբերի 16-ին Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարությունը «Գրքի շաբաթվա» առիթով «Գրքի դերը ազգերի մերձեցման գործում» թեմայով կազմակերպել էր կլոր սեղան, որին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել գրահրատարակիչներին, մշակութային գործիչներին, ինչպես նաեւ Թեհրանում հավատարմագրված դեսպանություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող մշակութային կենտրոնների ղեկավարներին: Կլոր սեղանին ելույթով հանդես եկավ նաեւ ԻԻՀ-ում ՀՀ […]
Իրան
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը համաձայնվել է Իրանի առաջարկած ժամկետին “վեցնյակի” հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների համար օր ընդունվել է դեկտեմբերի 5-ը: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Էշթոնին մոտ ԵՄ պաշտոնակատարը: Նշվում է նաև, որ որպես բանակցությունների անցկացման վայր միջնորդների խումբը նախընտրում է Ժնևը:
Ներքաղաքական ասպարեզում իրանական տարբեր վերլուծաբաններ վերջերս փորձում են իշխող քաղաքական հոսանքի արմատական պահպանողականների շարքերում կոտորակումների մասին ավելիով բարձրաձայնել: Ըստ նույն վերլուծաբանների՝ արմատականների հինգ թեւեր են գոյացել՝ մասնավորապես Ահմադինեժադի նախագահական 2-րդ քառամյա շրջանից սկսյալ: Դրանք են. 1-Ահմադինեժադ՝ հետեւողներ մինուս իր թիվ 1 խորհրդական Ռահիմ Մաշայիի (հիշյալը նույն հետեւորդների կողմից հռչակված է նույնիսկ որպես ՙհերետիկոս՚… հիշենք նաեւ, […]
Ներքաղաքական ասպարեզում իրանական տարբեր վերլուծաբաններ վերջերս փորձում են իշխող քաղաքական հոսանքի արմատական պահպանողականների շարքերում …
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան: Այցի նպատակը` նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալիք Կասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցությունն է:: Ահմադինեջադը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Սպասվում են հանդիպումներ նաև գագաթնաժողովին մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: ArmAr.am
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Թեհրանում ընթացող «Համագործակցության ասիական երկխոսության» նիստի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Մանուչեհեր Մոթաքիի և Վլադիմիր Նորովի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Նախարարները կարծիք են հայտնել, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերում:
Իրանում տեղի է ունենում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերով խորհրդակցություն: Վերջինիս մասնակցում է թուրքմենական պատվիրակությունը ԱԳ նախարար, փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Թուրքմենստանի նախագահի մամլո ծառայությունը:
ԱՄՆ պատրաստվում են Իրանի միջուկային խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և շարունակելու են տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը:
Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև միջուկային բանակցությունները մոտ ժամանակներս կարող են վերսկսվել և բանակցությունների վայր կարող է ընտրվել Թուրքիան: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհեր Մոթաքին: Նա ասել է, թե. «Մենք հաղորդել ենք մեր թուրք գործընկերներին, որ համաձայնության ենք եկել այդ բանակցությունները Թուրքիայում անցկացնելու շուրջ»: Չնայած արված հայտարարությանը, Մոթաքին նաև […]
Վրաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Մանուչեհեր Մոթաքին համաձայնագիր են կնքել «Առանց մուտքի արտոնագրի համակագի» մասին: Մոթաքին համաձայնագրի ստորագրումից հետո տրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե «Առանց մուտքի արտոնագրի համակարգի» ներմուծումը երկու երկրների քաղաքացիներին առանց խոչընդոտների տեղաշարժվելու հնարավորություն կտա: Դա հետագայում կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ինչպես նաև կխորացնի տնտեսական կապերը երկու երկրների […]




