Իրան

Դեկտեմբեր 13, 2010թ. 10:45

Գործնականորեն ապացուցվեց, որ Իրանի նկատմամբ նման ճնշումներ կիրառելն անօգուտ է, նաև փաստվեց, որ Իրանը հզոր է քաղաքականապես, տնտեսապես…


Դեկտեմբեր 8, 2010թ. 10:45

Իրանի արդարադատության նախարար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին պահանջել է պատասխանատվության կանչել ՄԱԳԱՏԷ-ին` վերջերս երկու իրանական ֆիզիկոսների վրա կատարված հարձակման համար, քանի որ այն թույլ է տվել անհուսալի անձանց մուտք ունենալ իրանցի գիտնականների մասին տվյալներին: “Դժբախտաբար, կազմակերպության քննիչները որոշ տվյալներ են հավաքագրել Իրանի միջուկային գիտնականների վերաբերյալ և հայտնել են դրանք անհուսալի անձանց”,- հայտարարել է Մոհսենի Էժեին  մամլո ասուլիսի […]


Դեկտեմբեր 6, 2010թ. 11:33

Այսօր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհեր Մոթաքին երկօրյա այցով ժամանել է Հունաստան: Այս մասին հաղորդում է Հունաստանի ԱԳ նախարարությունը: Մոթաքին հանդիպելու է իր հույն պաշտոնակից Դիմիտրիս Դրուցասի հետ: Այցը սկսում է նույն օրը, երբ սկսվում է  միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները միջուկային խնդրի շուրջ: ArmAr.am


Դեկտեմբեր 1, 2010թ. 15:32

‹Զոհված ուսանողուհու դիպուկահարը նույնինքն ‹‹MI6››-ի (Անգլիայի անվտանգության ծառայություն) գործակալն է եղել,,,››


Դեկտեմբեր 1, 2010թ. 11:00

Թեհրանը համաձայնվել է վերսկսել բանակցությունները միջազգային միջնորդների “վեցյակի” հետ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ցանկանում է Բրազիլիայի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների մասնակցությունը բանակցային գործընթացին: “Ես հավատում եմ, որ Բրազիլիան, Թուրքիան և որոշ այլ երկրներ մասնակցություն կունենան ապագա բանակցություններին”,- ասել է նա: Անդրադառնալով բանակցության ժամկետին` նախագահը նշել է, որ իրենք առաջարկել են […]


Նոյեմբեր 18, 2010թ. 17:14

«Տարածաշրջանային խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի ներսում, օտարների միջամտությունն այդ հարցին հակամարտության աճող խորացման պատճառ կլինի»


Նոյեմբեր 18, 2010թ. 15:18

Իրանը և Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի և տրանսպարտային բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրվել է երկու երկրների ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Մանուչեհեր Մոթաքիի կողմից: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը նախագահներ Իլհամ Ալիևի և Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտից հետո: ArmAr.am


Նոյեմբեր 18, 2010թ. 14:14

Ահմադինեջադը նաև նշել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, սակայն դրանք պետք է…


Նոյեմբեր 18, 2010թ. 10:02

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կարծիք է հայտնել, որ Իրանի ուղղությամբ ռազմական հարվածը կմիավորի Իրանի ժողովրդին և կհամոզի իշխանություններին միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մեջ: Այն կհետաձգի, բայց չի կանխի Իրանի վերածումը միջուկային տերության: Գեյթսը ընդգծել է ոչ ռազմական միջոցների կիրառման անհրաժեշտությունը, և միաժամանակ նշել է, որ միջազգային պատժամիջոցները կարող են նախագահ Ահմադինեջադի և երկրի առաջնորդ […]


Նոյեմբեր 18, 2010թ. 09:30

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել և աջակցել Իսրայելին: «Գլխավորը, ինչի համար անհրաժեշտ է հակահրթիռային համակարգի տեղակայումը, սիոնիստական համակարգի պաշտպանությունն է նրա հանցանքների համար պատժից»,- ասել է Մեհմանպարաստը: Այսպիսով Իրանի ԱԳ նախարարությունը իր անհանգստությունն է հայտնել Անկարային` համակարգի հնարավոր տեղակայման կապակցությամբ: