NKR

Սեպտեմբեր 28, 2023թ. 21:46

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետև մենք երբեք մի շաբաթից ավելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունեինք… Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժեքին՝ գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղավորել։ Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է […]


Սեպտեմբեր 27, 2023թ. 23:51

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:56

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼԵռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոսումը: Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:42

Արցախի մասին նորմալ, ոչ էմոցիանալ վերլուծություն գրելը բարդացել է: Ինչ վտանգավոր կանխատեսում ունեի ու երազում էի սխալ դուրս գալ, եղավ: Հիմա էլ ակնհայտ, բոլորի աչքի տեղի է ունենում տանջված, քայքայված, հայրենիք կորցրած հայերի տեղահանման ու էթնիկ զտման գործընթացը: Բայց քանի որ ոչ մեկին՝ ոչ ՀՀ–ին, ոչ ՌԴ–ին, ոչ էլ Արևմուտքին ձեռնտու չի ասել, որ եղավ […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:35

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Սկիզբը՝ այստեղ  2020թ. նոյեմբերի 9- ին Նիկոլի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ կամ 2 օր հետո Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, DW- ի փոխանցմամբ, հայտարարել է. որ Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ- ի իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:53

Արթուր Եղիազարյանը ահազանգ է հնչեցնում` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալի մասին. «ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ: Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից, խնդրեց հանրայնացնեմ։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ, հարյուրավոր զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 21:17

Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ  կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։ «Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 20:25

Մհեր Ավետիսյանը գրում է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես ուզում եմ մի կարևորագույն հարցի շուրջ միասին խորհենք մարդկային և անկողմնակալ տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զինված ուժեր չունի։ Հայաստանի ընդդիմությունը ցույցեր է անում Երևանում՝ հայտարարելով, որ […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 01:55

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։ «Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 00:54

«Արցախի հանրային հեռուստատեսություն» -Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է: