«Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական ճգնաժամը հնարավոր է դարձել Իսրայելի աջակցությամբ… Ստեղծված մարդասիրական ճգնաժամը, Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը և հրեա ժողովրդի պատմական ու բարոյական կապը հայ ժողովրդի հետ միավորվում են՝ ստեղծելով հստակ բարոյական պատասխանատվություն։ Իսրայելը պետք է բարոյական դիրքորոշում ընդունի և կոչ անի Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»
ԼՂՀ փաստեր


Ստեփանակերտը շատ կարեւոր է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ու Արցախի շրջափակման հարցի քննարկումը: Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, մարտահրավեր է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ քաղաքակիրթ աշխարհին, ինչպես նաև շատ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան սկսել է Ադրբեջանի հետ միասին։ Սխալ է Լաչինի միջանցքը նույնացնել Աղդամով անցնող ինչ-որ ճանապարհի հետ, նման մոտեցումը լեգիտիմացնել այդ միջանցքի օկուպացիան Ադրբեջանի […]

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետեւանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի եւ շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների եւ տարեցների առողջական իրավիճակի վրա։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։ Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ […]

1991թ սեպտեմբերի 2-ին հռչակվեց հայերով բնակեցված ԼՂՀ անկախությունը: 1991թ սեպտեմբերի 22-ին հռչակվեց ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը: 1991թ հոկտեմբերի 22-ին Ալբանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը: 1991թ սեպտեմբերի 2-ից մինչ այսօր Հայաստանը ԼՂՀ անկախությունը չի ճանաչել: 90-ականների կեսերին ԼՂՀ-ում և Կոսովոյում պատերազմ էր: 90-ականների կեսերին Կոսովոն ապավինեց Հավաքական Արևմուտքին, ԼՂՀ-ն՝ ՌԴ-ին: ՀՀ և ԼՂՀ ղեկավարների պնդմամբ, ԼՂՀ խնդրի […]

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ գրառմանը կից հրապարակելով տեսաուղերձ, որում կոչ է անում մարդկանց օգնել ԼՂ հայերին՝ […]

Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:

Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունը` կանխելու ցեղասպանությունը:

Օկամպոյի զեկույցը օբյեկտիվ և փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք է։




