Քաղաքականություն

Հոկտեմբեր 29, 2023թ. 20:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Վերջին հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ և ընդհանուր առմամբ լուրջ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»,- ասվում է շնորհավորանքում: Պուտինը նշել է, […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 19:45

 «Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, բոլոր տեսանկյուններից անարդար է»,-այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա մասնավորապես նշել է․ «Այն դիրքորոշումը, որը մենք, չգիտես ինչու, որդեգրեցինք որոշակի փուլում, թե՝ քանի որ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 02:13

«Մեր հաջորդ քայլը կլինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել  Արցախից տեղահանված մեր ժողովրդի հետ վերադարձը: Դա մեր օրակարգային հարցերից մեկ է ու մենք պետք է սկսենք քննարկումներ, այդ թվում նաև ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասել է Սամվել Շահրամանյանը` Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Լրագրողի հարցին` վերադարձ Արցախ ի՞նչ կարագավիճակով, նա […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 01:40

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե պնդում կա, որ դուք անվտանգ հասել եք Երևան հստակ առաքելությամբ` շարունակել  մաս դառնալ ավերիչ գործողություններին Երևանում: Ինչի՞ մասին է խոսքը:  Շահրամանյանն ասել է.  -Դա կեղծ թեզ էր, ես հոկտեմբերի 6-ին հասնելով Երևան այցելել եմ Արցախի ներկայացուցչություն, խորհրդակցություն եմ անցկացրել  մեր պատասխանատուների մասնակցությամբ […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 00:47

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե Սամվել Բաբայանն ասում է, որ ինքը միջնորդավորված բանակցել է Ադրբեջանական   կողմի հետ ու ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար: Նրա գաղափարակից Հայկ Խանումյանն  ասում  է, որ  սեպտեմբեր 19-ի  ուշ երեկոյան առաջարկել է իշխանությունը տալ Սամվել Բաբայանին, որն է իր մեկնաբանությունը, ասել է. «Սեպտեմբերի […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 00:37

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։ Նայեցի Սամվել Շահրամանյանի հարցազրույցը: Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։ Հասկանում եմ ե՛ւ ռիսկերը, ե՛ւ մարտահրավերները։ Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։ Բայց… Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։ Փաստորեն […]


Հոկտեմբեր 27, 2023թ. 11:14

Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի կնքման հարցում կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման չեղարկումը։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում, բխում է տարածաշրջանի […]


Հոկտեմբեր 26, 2023թ. 22:57

Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստել պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարի վերջին հայտարարությունների մասին հարցին։ «Եվ մենք տեսնում ենք, որ այդ հարցերը նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի […]


Հոկտեմբեր 26, 2023թ. 00:04

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք… խոխմա խոխեքի խելքերը խարաբ է. իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»… Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր […]


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:52

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով. 1. Հայկական Արցախի գոյությյամբ։ 2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։ 3. Հայկական ատոմակայանով։ 4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։ […]