Լրահոս

Հունվար 6, 2024թ. 01:52

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հանրային Հ1 պետական հեռուստաընկերության եթերով չհեռարձակելը սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերում լուսաբանվեց և գնահատվեց ոչ պատշաճ ձևով, երբեմն նաև մանիպուլյատիվ կերպով։ ՀՀ իշխանությունների կողմից այդ փաստի մասին երկրորդական պատճառաբանությունները ներկայացվեցին որպես հիմնական պատճառ, իսկ փորձագիտական որոշ շրջանակներ, հասարակական և ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ երկրորդեցին […]


Դեկտեմբեր 29, 2023թ. 02:22

Հայացք նետելով անցնող՝ 2023թ․-ին, քիչ բան կա, որ հույս եւ լավատեսություն է ներշնչում։ Ի ցավ մեզ՝ ունեցանք Արցախի կորուստ, տեղահանություն, արտագաղթ, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային մի ահռելի շերտի կորուստ, որը մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ՝ այսօր դժվար է ասել։    «Տարվա վերջ է, ու, ինչպես ամեն տարի, բոլոր գերատեսչությունները մեկը մյուսի հետեւից հանդես են […]


Դեկտեմբեր 29, 2023թ. 00:24

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի […]


Դեկտեմբեր 21, 2023թ. 21:58

Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, […]


Դեկտեմբեր 18, 2023թ. 19:31

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։


Դեկտեմբեր 17, 2023թ. 22:18

«Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ»,- գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։ «Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 18:10

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, «Առավոտը» տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցյալը չի բավարվել սեպտեմբերի 19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնել։ Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 18:08

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ: Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից՝ պատմական ակնարկ կատարելով ճանապարհի վերաբերյալ: Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ «Ագարակ» պատմաշակույթային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 17:34

«Ֆինլանդիան ներքաշեցին ՆԱՏՕ։ Ինչ է, մենք Ֆինլանդիայի հետ ինչ-որ վեճե՞ր ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում՝ տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծված են», – ասել է Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում: ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի համար կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական շրջանի […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 17:31

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն։ Փոխնախարարը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագիծը նախատեսվում է սկսել 2024 թվականի սկզբին, այսինքն՝ կես ամսից։ Շահրիյար Էֆենդիզադեն ընդգծել է, որ 162 կմ երկարությամբ այս երկաթուղային գիծը Իրանի համար […]