Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Որքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու: Աջ ու ձախ խոսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան: Իսկ ո՞վ կբերի […]
Տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին։Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ […]

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նոր՝ լայնածվալ կեղծիքների մեխանիզմի գործարկման մասին։ «Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ: Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ […]

«Ազատություն» ռ/կ. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հայաստանին կոչ է անում օգտվել տարածաշրջանային «3+3» հարթակից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Անկարան և Թբիլիսին աջակցել են Բաքվի […]

Ադրբեջանի հարցերով մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ներկայացնում է հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս […]

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։ Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։ Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։ Ալիևը […]

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ «Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ում հույս են […]

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով։ Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ տեղաշարժի համատեքստում, ձեռնամուխ եղավ այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջ տանելուն, որի բովանդակությունը կայանում է մոտավորապես հետևյալում․ Հայաստանի տարածքով տարածաշրջանին երկրների միջև ազատ տնտեսական հաղորդակցություններն ու փոխանակումները, փոխկապելով այդ […]

2023թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը: Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու […]

Նիկոլ Փաշինյանը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական […]




