Թուրքիայի ներկա դերի, տարածաշրջանում նրա ազդեցության մեծացման ու ծավալման հետագա հնարավորությունների հարցերում փորձագիտական շրջանակների գնահատականները վերջին շրջանում խիստ տարբեր են:
Թեգ` Թուրքիա
Ամեն ինչ սկսվեց Թուրքիայի նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաների հանդիպումից:
Թուրքիան տարբեր խողովակներով Ֆրանսիայի կառավարությանն է փոխանցել 16 միլիոն եվրո, որն հիմնականում օգտագործվում է ֆրանսիական անտառներում Հայաստանից «փախած» հայերի համար…
Նախագահ Սարգսեանի Ծաղկաձորի մէջ հայագիտական նիւթերուհ ամահայկական ողիմպիականի մասնակիցներուն հետ հանդիպումին ընթացքին կատարած յայտարարութիւնը պիտի չվրիպէր անշուշտ Անգարայի վարիչներուն ուշադրութենէն։ Այս պարագային սակայն, ոչ միայն չէ վրիպած, այլ խոշորացոյցի տակ առնուած է վարչապետ Էրտողանի կողմէ եւ աւելին. սուր քննադատութեան արժանանալով, յայտարարութիւնը առիթ ծառայեցուած է, որ Թուրքիոյ վարչապետը Երեւանէն պահանջէ ներում հայցել Թուրքիոյ։ Նախ բառացի մէջբերենք […]
ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան հուզումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել ավելի վաղ ծրագրված այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, այն պետք է իրականացվեր փետրվարի սկզբներին` մյունխենյան խորհրդաժողովի ավարտից հետո, սակայն այցը հետաձգվել էր Եգիպտոսում ծավալված իրադարձությունների պատճառով: ArmAr.am
Սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:
Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլու, անցեալ Կիրակի Միւնիխէն վերադարձին, «Զաման»ի թղթակից Ապտուլհամիտ Պիլիճիի հետ ունեցած է զրոյց մը, որուն ընթացքին դրսեւորած է խիստ յատկանշական դիրքորոշում մը: Թրքական դիւանագիտութիւնը նոր մակարդակի բարձրացուցած այս քաղաքագէտը պէտք է մասնակցէր Միւնիխի միջազգային ապահովութեան հարցերուն նուիրուած խորհրդաժողովի մը՝ իբրեւ զեկուցող, սակայն, ան որոշած է «պոյքոթ»ի ենթարկել այն նիստը, որուն […]
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համատեղ հռչակագիր երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծման մասին: «Փաստաթղթի նպատակն է ամրագրել Ուկրաինայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի դուրս բերումը և հարաբերությունների նոր ձևաչափի` բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իրականացման մեխանիզմների ստեղծումը»,- հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: ArmAr.am […]
Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Today‘s Zaman–ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն […]




