Թեգ` Իրան

Հոկտեմբեր 14, 2009թ. 12:00

Վերջին 30-40 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, ապահովելով բազմաթիվ չափորոշիչներ, որոնք նրան թույլ են տալիս ագրարային-արդյունաբերական երկրից վերածվել արդյունաբերական-ագրարային պետության և միաժամանակ ստեղծել տարաբնույթ նշանակության զարգացած ենթակառուցվածքներ։ Թուրքիան ստեղծել է արդյունաբերության և բանկային համակարգի զարգացման առաջատար ոլորտներ և, չնայած այն բանին, որ դեռ պահպանում է զարգացող երկրի որոշ ցուցանիշներ, […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 09:30

Սևակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Իրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 20:45

2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 11:35

Ինչպես հայտնում է «Վեստին», Թեհրանը մտադիր չէ սպասվող «վեցնյակի» հանդիպմանը քննարկել ուրանի հարստացման իր ծրագրի իրավունքը: Այս մասին  հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին: Նա նշել է, որ Իրանի իշխանությունները «ոչ մի դեպքում»  չեն հրաժարվի այդ ծրագրից, փոխարենը, պատրաստ են քննարկել միջուկային զենքի չտարածման հարցը: ArmAr.am


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:15

Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:15

Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:


Սեպտեմբեր 24, 2009թ. 15:14

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին: