Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը ԼՂՀ պաշտպանության բանակի ևս 30 սպաներ և ենթասպաներ իրենց ընտանիքներով կդիմավորեն արդեն նոր բնակարաններում: «Չնայած տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` պաշտպանության բանակի շինարարական ծրագրերը շարունակվում են»,- վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Նոր բնակարանների վկայագրերը զինծառայողներին հանձնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: […]
Թեգ` ԼՂՀ
Օրերս Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահին նամակ է հղելու` առաջարկելով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և դրա փոխարեն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կառաջարկի «Երևանյան սկզբունքները»` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ որպես նոր հայեցակարգային մոտեցում: ՀԴԿ առաջնորդը հանդես է գալիս նման առաջարկությամբ, քանի որ, ըստ նրա, Մադրիդյան սկզբունքները ընդունելի չեն […]
Չնայած այն հանգամանքին, որ լրատվական ու քաղաքական դաշտում շարունակվում են ակտիվ քննարկումները ԼՂՀ քաղաքական ապագայի վերաբերյալ, կյանքն Արցախում շարունակում է իր բնականոն ընթացքը: Տպավորությունն այնպիսին է, որ Արցախում թե ժողովուրդը, թե կառավարությունն առանձնապես լուրջ չեն վերաբերվում Արցախին առնչվող քաղաքագիտական «կանխատեսումներին»` շարունակելով շենացնել երկիրը: Դա են փաստում այն ծրագրերը, որոնք մեկը մյուսի հետևից իրականացվում են հանրապետությունում: […]
Երեկ տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը: Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին։ 20 տարի […]
Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ – Պարոն Մելիքյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշնանը ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: – Հատուկ զարգացումներ չեմ կարծում, որ կլինեն` հաշվի առնելով, որ պետք է լինի համանախագահների փոփոխություն, նոր մարդիկ են ընդգրկվելու, որոնց ժամանակ է անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար: Եվ, առհասարակ, այս պահին ես առաջխաղացման որևէ հեռանկար չեմ տեսնում: […]
ԼՂՀ ողջ տարածքը լեցուն է պատմական հուշարձաններով, ճարտարապետական գլուխգործոցներով, եկեղեցիներով ու մշակութային կոթողներով: Արցախի զինված ուժերը 1993 թվականին ադրբեջանցիներից ազատագրեցին Աղդամի շրջանը: Այստեղ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, Վանքասար կոչվող սարի եւ Շահբուլաղ կոչվող աղբյուրի մոտակայքում 2005թ. հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) կառուցած […]
Եկել է վճռականորեն գործելու պահը Սկսած 1991 թվականից` ղարաբաղյան հիմնախնդրում գերտերությունները որդեգրեցին այսպիսի մոտեցում. անտեսվեց ու արհամարհվեց իրավական փաթեթը, և այն գնահատվեց բացառապես իբրև քաղաքական խնդիր: Հետևանքը եղավ այն, որ «մոռացությա» մատնվեցին հայկական կողմի համար այնքան արժեքավոր իրավական փաստերն ու միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ հայտնվեց քաղաքական շահերի կիզակետում: Այլևս ակնհայտ է, […]




